Պարույր Սևակ | Վարդերի կարմիր ճիչն եմ ես լսում


Վարդերի կարմիր ճիչն եմ ես լսում
Իմ ծխամորճի դառն ծխի միջից
Ու ձմռան ճերմակ սառն ծխի միջից։

Փոքրիկ մի թռչուն,
Որի անունը չգիտեմ ցայսօր,
Որ ուշ է չվում - ետ գալիս շատ շուտ,
Ընկըճվածության ծանըր ժամերիս
Համակըրանքի խոսք է ինձ ասում
Իմ ծխամորճի դառն ծխի միջից
Ու ձմռան ճերմակ սառն ծխի միջից։
Ու թվում է ինձ,
Թե փոստատարը երջանկացըրեց
Երկու սպասված ու թանկ նամակով,
Մինչդեռ բերել էր լոկ... լրագըրեր...

18.XII.1959թ.       
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Վարդերի կարմիր ճիչն եմ ես լսում Պարույր Սևակ | Վարդերի կարմիր ճիչն եմ ես լսում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 22, 2017 Rating: 5
Технологии Blogger.