Պարույր Սևակ | Զգայախաբություն

Ինձ մեկ-մեկ նույնիսկ այնպես է թվում,
Թե ես քնել եմ այն թագուհու հետ,
Որին կոչում են Կլեոպատրա:

Քնել եմ, հետո... առավոտ ծեգին
Գլխատվել նրա` ինձ շոյած ձեռքով:

18.XI.1959թ.         
Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Զգայախաբություն Պարույր Սևակ | Զգայախաբություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 18, 2017 Rating: 5
Технологии Blogger.