Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում VII


Լռին շրթերըս մի բույն են դառնում,
Ուր թուխս է նստում քմծիծաղն ինքը...

Նայում եմ, սակայն ոչինչ չեմ տեսնում:
Ու թե տեսնում եմ`
Միայն ինքըս ինձ...

Վաղուց այր հասուն`
Զգում եմ հանկարծ,
Որ ես տակավին հասակ եմ առնում,
Ինքըս մի գլխով բարձրանում ինձնից...

Վստահությունը ստվերս է դառնում
Կամ առաջնորդըս:

-Արհամարհա՛նքս է:

31.XII.1959թ.        
Թիֆլիս

Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում VII Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում VII Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 02, 2017 Rating: 5
Технологии Blogger.