Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում IX


Հանգիստ չեն տալիս ինձ օր ու գիշեր,
Իմ հոգսը թողած`
Հոգում ձե՜զ համար...

Լվացարարի տենդով են այրվում,
Ուզում են մաքրել աշխա՜րհը համայն...

Որքան քշում եմ, որ ինձնից վանեմ,
Այնքան գազազում ու պոկ չեն գալիս`
Մեղրի հոտ առած մեղուների պես...

Միաժամանակ պահակ են ու գող,
Միաժամանակ ծառա են ու տեր,
Միաժամանակ իմն են ու ձերը...

-Այդ... իմ խոհե՛րն են:

18.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում IX Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում IX Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 04, 2017 Rating: 5
Технологии Blogger.