Ավգուստինուս Երանելի | Խոստովանանք | համառոտ



Ավգուստինուսի այս երկը՝ «Խոստովանանքը», կարելի է համարել առաջին ինքնակենսագրությունը եվրոպական գրականության պատմության մեջ: Հետաքրությունը անձի, նրա ապրումների, ներքին պայքարի նկատմամբ ստիպում է փիլիսոփային դիմել գրության հեղափոփախական այդ ձևին: Հեղինակը գրում է սեփական անձի կայացման, հասունացման և ճանաչողական փնտրտուքի և դրամատիկ վայրիվերումների մասին:

Խոստովանության ձևաչափը ենթադրում է խոսք, որն ուղղված է Աստծուն: Սա մեղքերի թվարկություն չէ: Ավելի շուտ հեղինակը փորձում է պատասխանել հարցերին, որոնք բացվում են բարեպաշտության փնտրտուքի մեջ գտնվող մարդու առաջ: Հաճախ նա պատասխանում է իր նամակագիրներին և նրանց հասցեագրում գիրքը:
Ավգուստինուսը առաջարկում է սեփական կյանքը որպես օրինակ: Բայց դա ոչ թե իդեալի, այլ դարձի օրինակ է: Փիլիսոփան առանձին ջերմությամբ է հիշում իր մորը՝ Մոնիկային, որը պատվաստել է նրա հոգուն երանելի և բարեպաշտ կյանքի հավատամքը: Պատմելով իր քրիստոնեական դարձի մասին, նա մի քանի գլուխ նվիրում է մորը, փառաբանում է նրա բարձր ու ազնիվ բնավորությունը և պատգամում հավատացյալ ընթերցողին իր աղոթքներում երբեք չմոռանալ սեփական մորն ու հորը:
Գրքի մեջ մտնում են տասներեք ինքնակենսագրական դրվագներ, որոնք գրված 377-378 թթ. և պատմում են, թե ինչպես է նա եկել քրիստոնեական դարձի: Համարվելով առաջին ինքնակենսագրական երկը, «Խոստովանանքը» շուրջ տաս դար օրինակ է ծառայել քրիստոնյա գրողների համար: Այն նկարագրում է փիլիսոփայի կյանքի երեսուներեք տարիները (երկը գրված է քառասուն տարեկանում) և ներկայացնում է նրա փիլիսոփայական և աստվածաբանական հայացքների կազմավորումը:
Հեղինակը քննադատում է մանիքեականությունը, պլատոնիզմը և աստղաբանությունը: Վերջին չորս գրքերում խորհրդածում է խոստովանության խորհրդի, Գիրք Ծննդոցի, Սուրբ Երրորդության, ժամանակի, հիշողության և լեզվի մասին:

Տես նաև Գրիգոր Նարեկացի Մատյան ողբերգության
Ավգուստինուս Երանելի | Խոստովանանք | համառոտ Ավգուստինուս Երանելի | Խոստովանանք | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 28, 2017 Rating: 5
Технологии Blogger.