Պարույր Սևակ | Քարե հյուրը


Աչքերըս՝
         Ծրարված հիացում,
Եվ դու ես հասցեատերը:

Մատներըս՝
         Հինգ հրթիռ-սլացում,
Եվ քոնն է ողջ ուղեծիրը:

Խոսքերըս՝
         Մեռած մի լեզվի
Վիմագիր: Դո՛ւ պիտի վերծանես:

Ու ես էլ՝
         Քարե հյուր ձեր բակում,
Ձեր տանը, քո սրտում մինչևիսկ:
Եվ գիտեմ.
         Կա՛մ ես՝ քեզ, կա՛մ դու ինձ
Վաղ թե ուշ պիտի կործանենք...

22.X.1962թ.          
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Քարե հյուրը Պարույր Սևակ | Քարե հյուրը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 11, 2018 Rating: 5
Технологии Blogger.