Պարույր Սևակ | Երջանկության նոր չափանիշ


-Երջանիկները ի՞նչ չեն ունենում:
-Ժամ ու ժամանակ:

Չէ՜, սիրելի՛դ իմ.
Շատ է հնացել քո պատասխանը:

Երջանիկները մո՛ւժ չեն ունենում՝
Իրար հոգու մեջ բարդելո՜ւ համար:

Երջանիկները կո՛ւժ չեն ունենում՝
Անզգուշորեն ջարդելո՜ւ համար:

Ոչ մի կավճոտված հո՛ւշ չեն ունենում՝
Սրտի սպունգով ջնջելու համար:

Նրանք, կարճ ասած, ո՜ւժ չեն ունենում՝
Իրենց ու իրար... տանջելո՛ւ համար...

22.III.1964թ.         
Դիլիջան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Երջանկության նոր չափանիշ Պարույր Սևակ | Երջանկության նոր չափանիշ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 20, 2018 Rating: 5
Технологии Blogger.