Պարույր Սևակ | Եղելություն, որ լավ կլինի, եթե այլևս չլինի


Ես քնիս մեջ տխուր էի,
Այնքա՛ն տխուր,
Այնպե՛ս տխուր,
Որ արթնացա վեր ցատկելով
Ու... լաց լինել սկսեցի,
Հավատացե՛ք, սկսեցի՜...


Դարի չափ ձիգ ժամ է անցել:
Ես այլևս, վաղո՜ւց արդեն, լաց չեմ լինում,
Բայց դեռ տխուր, դեռ տխուր եմ,
Այնպե՛ս տխուր,
Այնքա՛ն տխուր,
Որ ավելի լավ կլիներ,
Եթե նորից ես լաց լինել կարենայի:

19.III.1964թ.         
Դիլիջան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Եղելություն, որ լավ կլինի, եթե այլևս չլինի Պարույր Սևակ | Եղելություն, որ լավ կլինի, եթե այլևս չլինի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 15, 2018 Rating: 5
Технологии Blogger.