Պարույր Սևակ | Հանելուկ երկրորդ


-Այդ ո՞ր կենդանին է, որ չգիտի լողալ,
Իսկ թե փորձեց՝
Սուզվում-խեղդըվում է:

 Շա՜տ-շատերը իրենց չարչարեցին
Իզո՛ւր,
Մտածեցի՜ն երկար, միտք արեցին
Իզո՛ւր,
Մեծը փոքրին նայեց,
Սա՝ տարեցին
Իզո՜ւր,
Մինչև որ պատահած կենդանաբանն ասաց.
-Այդ կենդանին ուղտն է:
Իսկ ես գոռացի.
-Ո՜չ,
Այդ կենդանին... ե՛ս եմ,
Որ չգիտեմ կյանքի սահանքներում լողալ,
Հետն էլ նաև... սողալ...

02.III.1967թ.         
Արզնի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Հանելուկ երկրորդ Պարույր Սևակ | Հանելուկ երկրորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 06, 2018 Rating: 5
Технологии Blogger.