Պարույր Սևակ | Ձմեռ է: Եվ ցուրտ է: Դրսում ենք


Ձմեռ է: Եվ ցուրտ է: Դրսում ենք:
Քեզ հետ եմ. ջերմում ու մրսում ենք:

Քեզ հետ եմ, և կարծես ինձ հետ է
Աշխարհի մեծագույն պոետը:

Մեծագույն պոետը աշխարհի,
Որ առանց խոսքերի ու բառի

Երգերն իր քո առաջ փռում է,
Երգում է, երբ անգամ լռում է:

Աշխարհի մեծագույն պոետը,
Բայց այնքան, որքան ես քեզ հետ եմ.

Որ պիտի չքանա, երբ որ դու
Բաժանվես ու նորից գնաս տուն...

Եվ մնա՛, և մնա՜ խեղճ տղան
Առանց քե՛զ,
         առանց ե՛րգ
                  ու տաղա՛նդ...

08.III.1952թ.         
Մոսկվա

Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ձմեռ է: Եվ ցուրտ է: Դրսում ենք Պարույր Սևակ | Ձմեռ է: Եվ ցուրտ է: Դրսում ենք Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 09, 2018 Rating: 5
Технологии Blogger.