Պարույր Սևակ | Բանաստեղծի կյանքը


Արարատի պես -
Ոտքերը՝ հովտի ջերմությամբ վառած,
Կատարը՝ սառած:

Տիեզերական հրթիռի նման -
Բոցը՝ դեպի ետ,
Գլուխը՝ առաջ:

Շրթերի վրա՝ համրաձայն բառեր,
Իսկ սրտում՝ դղիրդ,
Իսկ հոգում՝ շառաչ...

. . . . . . . . . . . . . . . . . . .

Թո՛ղ նրա կյանքը մինչև իսկ լինի
Մի շուտասելուկ և կամ հանելուկ,
Միայն թե դառնան խոսքերն էլ... առած...

16.III.1959թ.         
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Բանաստեղծի կյանքը Պարույր Սևակ | Բանաստեղծի կյանքը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 27, 2018 Rating: 5
Технологии Blogger.