Պարույր Սևակ | Աթիլլայաբար

Դեռ նոր հանդիպած` մենք բաժանվեցինք,
         Իրար նոր գտած` կորցըրինք իրար:

Այսպես` դանակի սրությունն են միշտ բութ մատով փորձում:
Այսպես` մտովին - անգիտակցաբար մեծ մեղք են գործում:

Այսպես` տալիս են, բայց ավելի քան թերևըս առնում:
Այսպես` հառնում են, բայց` ավելի շուտ` թերևըս մեռնում:
Ուրիշի մարմնով, այսպե՛ս, սեփական հոգին են բեռնում
Ու ծանրանում են, բայց ավելի շատ թեթև են դառնում:

Այսպես` մի ժամով «Հավերժ քաղաքը»` Հռոմն են առնում.
         Աթիլլայաբար հասցընում մտնել,
         Բայց չեն հասցընում կրակի մատնել...

13.I.1962թ.
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Աթիլլայաբար Պարույր Սևակ | Աթիլլայաբար Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 02, 2018 Rating: 5
Технологии Blogger.