Պարույր Սևակ | Սա տուն չի շինել


Սա տուն չի շինել`
Գիտի, թե սյունը տան մեջ է բուսել:
Նա, որ չի վազել`
Անցնե՜լ է ուզում, ոչ միայն հասնել:
-Խոսելը հեշտ է, հոսե՜լն է դժվար-
Հո՛ւն է հարկավոր,
Սյունը չի բուսնի,
Ինչքան էլ գոռաս.
         «Տո՜ւն է հարկավոր»:

Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Սա տուն չի շինել Պարույր Սևակ | Սա տուն չի շինել Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 03, 2018 Rating: 5
Технологии Blogger.