Պարույր Սևակ | Թե տեղը գա


Թե տեղը գա` այս մարդուկը
Հորն ուրանում` «որբանում» է,
Թե տեղը գա` լրբանում է,
Թե տեղը գա` սրբանում է:
Թե «կոմունիստ» կոչված բանից
Նա որևէ նշույլ ունի,
Այն էլ ոչ թե սրտում, գլխում,
Այլ - շա՜տ ափսոս - գրպանում է:

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Թե տեղը գա Պարույր Սևակ | Թե տեղը գա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 12, 2018 Rating: 5
Технологии Blogger.