Մարկ Տվեն | Պատմվածք լավ տղայի մասին


Եթե ես լինեի Ջեյկոբ Բլայվենսիի փոխարեն, ես նման կերպ չէի վարվի: Գրքերի մեջ գրված պատմությունները սուտ են և հետո ես չէի ուզենա նմանվել ինչ-որ մեկին և դրա համար կյանքիս վերջ տաի: Նա տանջվում էր նմանվել այդ տղաներին, բայց չէր խրատվում ամեն անգամ ձախողելով: Նա իր սխալը չէր փորձում ուղղել: Ինչպես ասում են՝ միշտ լավ մարդիկ են մահանում: Նա փոքրուց արդեն իր մահանալուց առաջ կարդալու ճառն էր գրել և արդեն վստահ էր, որ կմահանար բարի հերոսների նման, որովհետև իրենց նման էր: Ինձ դուր չեկավ կերպարը, որովհետև ես չեմ սիրում այն մարդկանց, ովքեր ուզում են նմանվել ուրիշներին: Իմ կարծիքով պատմվածքը ուզում է սովորեցնել, որ պետք չէ տանջվել և տառապել, իսկ վերջում մահանալ ընդհամենը ուրիշին նմանվելու համար: Ես համաձայն եմ ասելիքի հետ:


Տես նաև Մարկ Տվեն Պատմվածքներ
Մարկ Տվեն | Պատմվածք լավ տղայի մասին Մարկ Տվեն | Պատմվածք լավ տղայի մասին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 23, 2018 Rating: 5
Технологии Blogger.