
Ականջը սրած` ականջ
է դնում,
Ականջի պոչով նա
մեզ լրտեսում,
Հետո գնում է
իր նման մեկի
Ականջը լցնում` ստեր
փսփսում...
Նման մարդուկի ամենախոշոր
Բրդուջը պիտի ականջը
թողնել,
Իսկ մենք հայրաբար
- և հիմարաբա՜ր-
Այս հանցագործի ականջն
ենք քաշում:
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ականջը սրած` ականջ է դնում
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
19:42:00
Rating:
