Պարույր Սևակ | Հետըդ «ուռռա» բերեցիր


Հետըդ «ուռռա» բերեցիր
Եվ ի՜նչ - միայն «վայ» տարար,-
Ուռցըրածըդ` համարիչ,
Զուր ցրածըդ` հայտարար:
Ինքըդ հաշվիր, թվաբա՛ն,
Թե ի՛նչ մնաց քանորդում.
Մի մանրացո՜ղ կոտորակ...
Տե՜ղն է անբան շանորդուն:

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Հետըդ «ուռռա» բերեցիր Պարույր Սևակ | Հետըդ «ուռռա» բերեցիր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 11, 2018 Rating: 5
Технологии Blogger.