Էդգար Ալան Պո | Հելենին


Հելե´ն, Նիկեյան մի մակույկ ես դու՝
Աստղալից ծովում դանդաղ օրորվող,
Երբ հոգնած, տխուր հայտնվում ես դու
Ու անվերջ հածում՝ հոգով խոկացող,
Ապա մոտենում ափին քեզ կանչող:

Ալեծուփ ծովում ես քեզ փնտրեցի,
Դու հելլենուհի´ իմ լուսապսակ,
Ոսկեծամ, դալուկ դեմքդ սիրեցի
Ու աչքերդ մով երկնից կապուտակ,
Որ վեհ Հռոմի վկան են միակ:

Ահա տեսնում եմ քեզ պատշգամբում՝
Մի մարմարակերտ գեղուհի դարձած,
Բոցավառ ջահը ձեռքիդ, մշտարթուն,
Ինչպես մի հոգի երկրից ավետյաց,
Որ ճախրում է վեր եթերում թափանց:     
   
Թարգմ. Տ. Վարդանյան


Տես նաև Էդգար Ալան Պո Բանաստեղծություններ
Էդգար Ալան Պո | Հելենին Էդգար Ալան Պո | Հելենին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:30:00 Rating: 5
Технологии Blogger.