Պարույր Սևակ | Ո՞նց սուտ ասեմ


Ո՞նց սուտ ասեմ. չէ՛, բարակ չի ու թևի մեջ
         չի առնվի քո իրանը:
Ինչպե՞ս ասեմ, թե քեզ նման կին չի տեսել
         Հաֆեզների պերճ Իրանը:
Իսկ հագածըդ գործարանի ծաղկուն չիթ է -
         ո՛չ աբրեշում, ո՛չ ծիրանի:
Ասեմ սակայն. նրա համար, որ իմն ես դու,
         ինքս եմ տալիս ինձ երանի:

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Ո՞նց սուտ ասեմ Պարույր Սևակ | Ո՞նց սուտ ասեմ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:47:00 Rating: 5
Технологии Blogger.