Ջորջ Բայրոն | Հերո՛ս, դու անցար...


Հերո՛ս, դու անցար քո կյանքի ուղին,
Այժմ քո փառքը կա՛պրի աշխարհում.
Կա՛պրի քո վսեմ անձնուրաց հովին
Սուրբ հայրենիքդ հզոր երգերում.
Կա՜պրի քո գործըգո՛րծ հերոսական,
Որ ազատաթյուն պարգևեց նորան։

 Քանի քո ազգը շնչում է ազատ,
Կենդանի կըմնաս դու նորա կրծքում.
Դու ընկա՜րբայց քո արյունն անարատ
Կըհոսե դարձալ մեր երակներում
Եվ քո գործերի փառահեղ դափնին
Միշտ ուժ ու եռանդ կըտա քո ագգին։

Կռվի փոթորկում անունդ հիշելով,
Սարսափ կըձգենք թշնամու սրտում.
Հերոսիդ մահը կերգեն մեծ փառքով
Մեր մատաղ կույսերն իրանց երգերում
Եվ դու չես լսիլ երբեք լացի ձայն
Լացը կանարգեր քո սուրբ գերեզման

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյան

Տես նաև՝ Ջորջ Բայրոն Բանաստեղծություններ
Ջորջ Բայրոն | Հերո՛ս, դու անցար...  Ջորջ Բայրոն | Հերո՛ս, դու անցար... Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:13:00 Rating: 5
Технологии Blogger.