Ջորջ Բայրոն | Թե ունենայի...


Թե ունենայի ես այնքան արատ,
Որքան կըրում եմ քեզնից նախատինք,
Չէի թափառիլ այստեղ անազատ,
Մատնված գերության, թողած հայրենիք.
Հերիք էր միայն, որ ուրանայի
Պապերիս կըրոն, պապերիս հավատ,
Եվ չէր հալածվիլ ազգը Հուդայի,
Նորա վերայից կըսրբվեր արատ։

Թե քեզ ճնշում է չարություն խեղդուկ,
Դու հաճելի ես երկնքին, մարդկանց.
Թե մեղանչել ես դու, իբրև ստրուկ.
Դու և՛ ազատ ես, և՛ մաքուրքո անձ։
Երբ վիճակված է բարձրյալի կամքով,
Որ հայրենիքի չըտեսնենք երես.
Ոզում եմ մեռնել ես ի՛մ հավատով,
Իսկ քոնը պաշտի՛ր, որքան դու կուզես։

Աշխարհիս փառքը բերել եմ ես զոհ
Իմ սուրբ հավատինայդ գիտե աստված,
Որ քեզ ներում է ապրել ինքնագոհ,
Կյանքի խրախճանքին անձնատուր եղած.
Նորա ձեռքին է իմ սիրտն ու հոգին,
Ե՛վ իմ ջերմ հույսեր, և՛ իմ սփոփանք,
Եվ լի բերկրութամբ նորա սուրբ կամքին
Ես զոհ եմ բերում հայրենիք ու կյանք։

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյան

Տես նաև Ջորջ Բայրոն Բանաստեղծություններ
Ջորջ Բայրոն | Թե ունենայի... Ջորջ Բայրոն | Թե ունենայի... Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 25, 2019 Rating: 5
Технологии Blogger.