Վոլֆգանգ Գյոթե | Երգ և քանդակ


Հույնը մարմին կերտելիս
Տրորի թող կավը:
Օ, հրճվի թող մարդը միշտ,
Երբ կերտում է լավը:
Բայց մենք սիրում ենք խառնել
Եփրատի հորդ հունը,
Եվ ձեռքերով մեր բռնել
Հոսուն բնությունը:
Ջուրը կարծր կդառնա,

Կհնչեն երգերը,
Եթե մաքուր են միայն
Պոետի ձեռքերը:

Թարգմանությունը՝ Եղիշե Չարենց

Տես նաև Վոլֆգանգ Գյոթե Բանաստեղծություններ
Վոլֆգանգ Գյոթե | Երգ և քանդակ Վոլֆգանգ Գյոթե | Երգ և քանդակ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 05, 2019 Rating: 5
Технологии Blogger.