Վոլֆգանգ Գյոթե | Լերանց շարքերը


Լերանց շարքերը
Նիրհում են մըթնում,
Խաղաղ մարգերը
Մըշուշ է պատում
Ճամփեն հանդարտվել,
Չի շարժվում քամի,
Ուր որ է՝ դու էլ
Կըքընես հիմի։


Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյան   

Տես նաև Վոլֆգանգ Գյոթե Բանաստեղծություններ
Վոլֆգանգ Գյոթե | Լերանց շարքերը Վոլֆգանգ Գյոթե | Լերանց շարքերը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 11, 2019 Rating: 5
Технологии Blogger.