Պարույր Սևակ | Սարսռում եմ


Սարսռում եմ
                  Հալվող-հալվող քո հպումից
                           Ու պաղ քամուց,
                           Եվ ա՛յն մտքից,
                  Թե կարող եմ քեզ կորցընել...

Թրթըռում եմ
                  Բաց աչքերով խարխափումից,
                           Փակ թշնամուց
                           Եվ ա՛յն մտքից.
                  Որ կարող եմ շատ շոյելուց
                  Թռչնակի պես քեզ մեռցընել...

Դողդողում եմ
                  Որդո՛ւս վրա
                  Եվ քո սիրո՛,
                  Բախտի՜ վրա իմ տարագիր ժողովրդի...

Թպըրտում եմ
                  Սրտի՜ նման...

10.IX.1957թ. 14.XI.1957թ.      
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Սարսռում եմ Պարույր Սևակ | Սարսռում եմ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 31, 2019 Rating: 5
Технологии Blogger.