Ջորջ Բայրոն | Արցունք և ժպիտ


Դու լալիս էիր, և արցունքը լի
Ծածկել էր կապույտ աչքերդ պայծառ.
Եվ ինձ թվաց, թե այդ հիանալի
Մանուշակներն են ծածկված ցողավառ:
Դու ժպտում էիր, և շափյուղայի
Փայլն անհետացավ և ցնդեց անդարձ.
Եվ կենսատու ցոլքն արդեն ավելի
Հզոր փողփողեց քո աչքերում թաց:

Այդպես ամպերն են առնում արևից
Փափուկ ու թանձր համբույրի թույրեր,
Որին իրիկվա մութը մերձակից՝
Անզոր է արդեն երկնքից վանել:
Եվ արցունքից վերջ ժպիտն է ահա
Մաքրափայլ բերկրանք պարգևում մտքին.
Եվ, որպես արև, մեր սրտի վրա-
Ետևից թողնում մի լո˜ւյս խնդագին:

Թարգմանությունը՝ Ս. Տարոնցի

Տես նաև Ջորջ Բայրոն Բանաստեղծություններ 
Ջորջ Բայրոն | Արցունք և ժպիտ Ջորջ Բայրոն | Արցունք և ժպիտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 26, 2019 Rating: 5
Технологии Blogger.