Ալեքսանդր Ծատուրյան | Դարուս զավակը


Ծնվեց նա ի զուր, ապրեց անօգուտ,
Թշնամի դարձավ սուրբ ճշմարտության,
Պաշտեց նա խավար, խոսեցավ միշտ սուտ,
Խեղդելով յուր մեջ խղճի արդար ձայն։

Ի՛նչ է բարություն, խընամք, գութ, փրկանք,
Սեր դեպի աղքատն — այդ նա չըգիտեր.
Նորա չար սիրտը զգում էր հրճվանք,
Տեսնելիս տանջվող բյուր անմեղ զոհեր…

Եվ կնքեց նա յուր կյանքը երկրավոր,
Ամբարշտության դրոշմը ճակատին.
Նա մեռավ որպես խարդախ, նենգավոր.
Որպես հալածիչ ազնիվն ու բարին…

Բայց մի ամբողջ ազգ հոգով ստրկացած
Խորին կըսկիծով սգաց այդ վախճան.
Եվ դարուս ոգով իսպառ կուրացած,
Նվիրեց նորան փառաշուք արձան…


1889, 18 փետրվարի 


Տես նաև Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություններ
Ալեքսանդր Ծատուրյան | Դարուս զավակը Ալեքսանդր Ծատուրյան | Դարուս զավակը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 31, 2019 Rating: 5
Технологии Blogger.