Ալեքսանդր Ծատուրյան | Ալեկոծ ծով


Ասա՛ ինձ, ա՜յ ծով, ի՞նչ ես վրդովված,
Այդպես աղմկում դու օր և գիշեր.
Եվ խոր հատակից՝ մռայլ, պղտորած,
Եզերք թավալում գոռ-գոռ ալիքներ։

Արդյոք քո անբավ, անմեղ զոհերիդ
Դառն հիշատա՞կն է քո կուրծքը հուզում,
Թե՜ այդ մռնչյունն անկուշտ ջըրերդ
Կյանքից նորանոր զոհեր է ուզում...

Նստած եմ ափիդ ես տխուր, տրտում
Եվ բյո՜ւր հարցեր են ծնվում իմ սրտում.
Բայց դու հուզվում ես, հուզվում, կատաղում
Ե՛վ իմ հարցերն էլ քո կրծքում թաղում...

1896, օգոստոս
Գուրզուֆ

Տես նաև Ալեքսնադր Ծատուրյան Բանաստեղծություններ
Ալեքսանդր Ծատուրյան | Ալեկոծ ծով Ալեքսանդր Ծատուրյան | Ալեկոծ ծով Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 24, 2019 Rating: 5
Технологии Blogger.