Ալեքսանդր Ծատուրյան | Ա՜խ, թե սըրտիդ

Ա՜խ, թե սըրտիդ անուշ լեզուն
Էրված սրտիս հետ խոսեր․
Ա՜խ, թե աչքիդ ցող-արցունքը
Սև արցունքիս հետ հոսեր․

Թե շողայիր, շող-աստղի պես,
Կյանքիս անլույս երկնքում,―
Էլ իմ բախտին, ա՛յ սիրական,
Բա՜խտ չէր հասնի էս կյանքում․․․

Տես նաև Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություններ
Ալեքսանդր Ծատուրյան | Ա՜խ, թե սըրտիդ Ալեքսանդր Ծատուրյան |  Ա՜խ, թե սըրտիդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 03:33:00 Rating: 5
Технологии Blogger.