Հակոբ Մնձուրի | Երկայն պեխերով Ազիկը


Կռնակնին պատին տված՝ Լորն ու Պեկամուն նստեր էին ու կարևոտեին միասին, քով-քովի։ Ատեն-ատեն Պեկամուն խոշոր աչքերը կվերցներ, բութ նայվածքով մը կնայեր փողոցին, իսկ Լորը գլուխը ծունկերուն վրա կախեր, արտևանունքն ալ գոցեր էր, կարծես կմրափեր։ Միաժամանակ անոնք իրարու հետ ընդհատ-ընդհատ կխոսեին, ցած, անոգևոր ձայնով մը, ինչ-որ բաներու վրա: 
Իրենցմե քիչ անդին երկայն պեխերով երիտասարդ Ազիկը նստեր էր առանձին։ Ան թեև կլսեր երկու ծերերուն խոսակցությունը, բայց չէր հետևեր, ոչ իսկ ուշադրություն կդարձներ անոնց։ Հանկարծ Պեկամուն ձայնը բարձրացուց ու ըսավ Լորին։ - Հեչ չես հարցներ, թե ի՞նչ պատահեցավ գլխուդ։Ի՞նչ պատահեցավ… — պատասխանեց Լորը անտարբերությամբ։ Ու լռեց, շարունակեց մրափել։ - Շաբաթ մը կըլլա, շաբաթ մը եղավ ըսածսմինչև հիմա մեկուն ալ չէի ըսերալ չպահեմ, ըսեմ,- վերստին հարեց Պեկամուն, որ կուզեր անպատճառ պատմել, չնայած որ Լորը չէր հետաքրքրվեր, ականջ չէր տար իրեն։ Իր տեղեն Ազիկ Լսեց սակայն։ Ան իսկույն ցատկեց, ոտքի ելավ, ու եկավ նստավ ծերերու կարգին, ու հարցուց. — Ի՞նչ է, ի՞նչ է, Պեկամու, քու բաներդ շատ են, եղածը ի՞նչ է, պատմե, մտիկ ընենք։Նորեն ո՞վ գիտե, ի՞նչ շան, գալու պատմություն մը պիտի ըլլա,— նկատեց ծերուկ Լորը, առանց գլուխը վերցնելու ու աչքերը բանալու։ Պեկամուն չփոխադարձեց Լորին դիտողություններուն ու լռեց, բայց դիտմամբ, որպեսզի ավելի սրե Ազիկի հետաքրքրությունը, ու վերջն ու վերջը, իբր թե՝ տեղի տալով պնդումներուն, ըսավ. — Հարս մը տեսա, որ հանվեր էր, կլոգնար։Չէ, ճանը՜մ… — բացականչեց Ազիկը լայն-լայն երեսներուն վրա զարմանքով մը։ - Ես չըսի՞, - հարեց Լորը աչքերը բանալով,— աս ամեն բան մինակ քեզի կհանդիպի, քեզի հե՞չ բարի բան մը չհանդիպիրՈւր ճահել հարս մը կլոգնա, ուր էքսուկ էթեկ մը գետեն կանցնի, աղբյուրը ծռեր է՝ վարտիքը կերևա, մինակ քեզի ռաստ կուգան։ Իսկ Ազիկ, որ կտենչար իմանալ, գիտնալ, անդադար կխթեր Պեկամուին ծունկին ու կհարցներ. — Ըսե , ըսե , Պեկամու, ըսե դունաղվո՞ր էր: Պեկամուն սկսավ պատմել, նկարագրել լոգցող մերկ կնոջ իրանը, զիստերը, մազերը: — Միսերը թո՞ւլ էին։Պինդ, ձիգվրան ընկույզ կոտրե։ Ազիկին աչքերը վառեցան ցանկութենեն։ Տեղը փոխեց, ու ավելի լավ իմանալու համար՝ առաջը եկավ, ծունկ-ծունկի նստավ ու տեղացուց հարցումները. — Մինա՞կ էր, մարդ կա՞ր։Մինա՛կ... մարդ չկար։Ուրտե՞ղ էր, ուրտե՞ղ, Պեկամու: — Ուռի Ձոր… — Ուռի Ձո՜րինչպե՞ս ալ տեղն է եղեր, ճիշտ ալ տեղը։ Ու ականջին մոտենալով հարցուց. — Աղվո՞ր էր: — Աղվոր էր, աղվո՛րըհը… — պատասխանեց Պեկամուն գլուխը երերցնելով, ու ափերը բանալով և ծանրություն մը կշռելու ձևով շարժելով։Չէ՛ ճանը՜մէո՜ֆ… — գոչեց դարձյալ Ազիկ այնպիսի շեշտով մը ու դեմքի այնպիսի արտահայտություն ով մը, որ արտակարգ, խելքե, մտքե դուրս բան մը ըլլար կարծես ըսածը, պատմվածը,— ինծի ատանկ բախտ մը ռաստ չգար։ Ու ավելցուց անմիջապես, մոտենալով ականջին ու ձայնը նորեն ցածցնելով, Լորեն չլսվելու աստիճան։Ո՞վ էր, ո՞վ։ որո՞ւ կին էր, որո՞ւ ինչ էր՝ կըսես, Պեկամու։ Պեկամուն պատասխանեց, թե չէր կրցած որոշել։Է, հիմա ան քեզ չտեսա՞վ կըսես,— հարցուց։Չտեսավ։Ի՞նչպես հանդիպեցավ, ի՞նչպես եղավ, որ ադ կողմերեն անցար,— հետաքրքրվեցավ։ Պեկամու պատմեց։ Վարի հանդն է այդ օրըԱռվույտը քաղեր է, առուն դարձուցեր է արտը, առաջին ջուրն է, որ կուտա հնձված արմատներուն։ Նստեր է, ճիկառան կծխե ու կհսկեԿքննեԱռուն իր աչքին նվազած կերևիԱս սովորական ջուրը չէ, կըսե ինքնիրեն, ձորն ի վեր երթամ, անպատճառ առուն կտրած են, ուրիշ կողմ տարածԲիրը կառնե ու մանր-մանր կառաջանաՍալը կանցնի, Նեղ Տեղը կանցնի, կքննե, բան՛ չկաՈւռի Ձոր երթամ, կըսեՃերմակ Քարի պզտիկ զառիվերը կելլե, որ պիտի դառնա, ի՞նչ տեսնեվարը, ձորին մեջ, լվացք են ըրածփռեր են լաթերը, կչորնանԵրախա մը կա խանձարուրքին մեջ փաթթված, որ կքնանա արևին մեջ, հետո տաշտ մը, ու էշ մը, որ կարծիԱռվին քովը օճախ մը կվառի, վրան ջուր կտաքնա, ու երիտասարդ կին մըմերկ կայներ է արևին մեջ, ջուր կլեցնե ուսերն ի վար, կլոգնաԱլ չառաջանար, կմնա հոդ ու կդիտե։ -Չէ՜, ճանը՜մ… - գոչեց վերստին Ազիկ, որ հափշտակված մտիկ կըներ, ե՛ս, ըլլալու էի հոն, ե՜սէ, հիմա հավատա՞մ, թե դուն   վար չիջար, չգացիր մոտը։ Պեկամուն կհավաստեր, թե չէր գացեր քովը։ Բայց հանկարծ Ազիկ գլուխը կախեց, մտածկոտ երևույթ մը առավ: - Լվա՞ցք կընեին, ըսիր, երախա մը կա՞ր, էշ մը կա՞ր, ո՞ր օր էր, ո՞ր օր դուն Ուռի Ձոր գացիր։ - Շաբաթ, հա, շաբաթ օրն էր,— պատասխանեց Պեկամուն,— ի՞նչ կա, ինչո՞ւ հարցուցիր։ - Հեչ, հարցուցի, բան մը չկա,֊ ըսավ Ազիկ չոր շեշտով մը, ու ոտքի ելավ։ Ըսավ, թե պարտեզին պատը փլած էր, որմելու պիտի երթար, ու հեռացավ։
Շիտակ տուն գնաց։ Իրենց նեղ ու փոքր փողոցը, արևին մեջ ելեր էին թաղին կիները։ Ոտքի վրա կայնած գուլպա կհյուսեին, բուրդ կմանեին անոնք, ու ոգևորված,աղմկալի խոսակցության մը տված էին իրենք զիրենք, կինն ալ անոնց մեջ էր, բուրդ կմաներ։ Ազիկ կիսաբաց դռնեն տուն մտավ թե չէ, անմիջապես իր կինը ներս կանչեց։ Բղուկը ջուր մնացած չըլլալուն համար՝ նեղացավ նախ, հետո իսկույն փոխելով շեշտը, մեղմությամբ հարցուց. — Ինծի նայե, դուն ե՞րբ էր, որ լվացք ընել գացիր։Շաբաթ օր,— պատասխանեց կինը բուրդմանիկը ձեռքը ու արևին մեջ կայնելեն դեմքը շառագույն ու թարթիչները ոսկեգույն փայլելով: — Լվացքը ո՞ւր ըրիր, ո՞ւր գացեր էիր ըսիր: — Ուռի Ձոր, ի՞նչ կա։Բան մը չկա, հարցուցի ատանկ։ Կինը պատմեց, թե Շիրազ քույրն ու քրոջը աղջիկն ալ միասին էին, լվացքին օգներ էին իրեն, հետո թողեր էին զինքը, բահելու գացեր էին իրենց պարտեզը, մինակ էր մնացեր, լվացք ավարտեր էր, տաք ջուր ալ կար, ինքն ալ հանվեր, լոգցեր էր, հետո հագվեր, չորցած լաթերը հավաքեր, բեռցեր իշուն ու տուն դարձեր էր՝ երախան շալկած։ Ու վերստին հարցուց, թե ի՞նչ կա, ինչո՞ւ համար կհարցներ։Աղեկ, աղեկ… — պատասխանեց հանդարտորեն Ազիկ,— բան մը չկա, հարցուցի անանկ մինակ,— ու ընդհատեց խոսակցությունը։ Հովիտը ուղղվեցավ։ Գյուղին պարտեզները թավ խոտերով գոցված էին, ծառերեն շատերը տերևներով համակ քողքվեր, խնձորենիները ծաղկեր էին։ Մեղուներու երաժշտություն մը կլսվեր, հովիտին արտերը կխայտային, օդը տաք էր, շատ տաք ու բուրումնավետ։ Ու կյանքը կհևար, կժայթքեր դուրս բոլոր անկյուններեն, միջոցին մեջ, բլուրներու հեռավորության վրա լուսեղեն գիծեր կնետվեին ու կվառեին։ Ազիկ նստավ կանանչության մեջ ու նայեցավ շուրջը։ Հիմա ամեն բան հասկցած էր այլևս։ Պեկամուն իր կինը, անոր մերկությունը տեսեր էր։ Ադ պատմեր էր իրեն։ Ա՜յ սատկելիք ծեր։ Իրիկունը տուն դարձավ, քաշվեցավ անկյունը, ու ամեն անգամ, որ կինը կանցներ կդառնար առաջքեն՝ Ազիկ կնայեր աչքին ներքևովը հասակին, արագ շարժումներուն, ու այդ մարմինը ուրիշե մը, շնծերե մը տեսնված ըլլալը հիշելով, կմթագներ, կսրտմտեր, կհայհոյեր մտովի Պեկամուին ալ, իրեն ալ։

Տես նաև Հակոբ Մնձուրի Պատմվածքներ
Հակոբ Մնձուրի | Երկայն պեխերով Ազիկը Հակոբ Մնձուրի | Երկայն պեխերով Ազիկը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:48:00 Rating: 5
Технологии Blogger.