Ալեքսանդր Ծատուրյան | Անվերջ մաքառումն


Հո՛գ չէ. թե նորից կյանքդ չարաչար
Մեզ խաբեց, եղբա՜յր... Եվ այսօր մեր շուրջ
Նորից տիրել է սըրտամաշ խավար,
Չե՜ն շողում էլ մեզ ո՛չ հույս, ո՛չ անուրջ...


Եվ խավար հեռուն աչքներըս հառած,
Անսեղան հյուր ենք կյանքի խընջույքում.
Մեր գարունն — անվա՜րդ, մեր լույսը — մարա՜ծ,
Թույն է ծովացել մեր տանջված կըրծքում…

Մենք օրորոցից ուսանք մաքառել,
Կըռվի մեջ անցավ բովանդակ մեր կյանք,
Կըռվե՛նք աննահանջ, քանի չենք մեռել —
Կըռվում է և՛ մահ, կըռվում — և՛ փրկանք…


Տես նաև Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություններ
Ալեքսանդր Ծատուրյան | Անվերջ մաքառումն Ալեքսանդր Ծատուրյան | Անվերջ մաքառումն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 04, 2019 Rating: 5
Технологии Blogger.