Ալեքսանդր Ծատուրյան | Բանաստեղծ Սմբատ Շահազիզյանին


Սմբատ Շահազիզիզին
(25-ամյա հոբելյանի առթիվ)

Եթե մի վերին, անհաղթ զորություն
Ներշնչեր քո մեջ սիրտ դյուցազնական.
Հալածեիր դու անարգ բռնություն
Եվ անտեր ազգիդ կարգվեիր իշխան,—
Մի՞թե դու ես, որպես նենգ Վասակ,
Խեղճ ազգըդ պետք է տայիր ոտքի տակ…

Եթե կույր բախտը քեզ և՛ս ժպտեր.
Դառնայիր դու հայ Կրեսոս մեծատուն,
Անթիվ գանձերիդ աշխարհ նախանձեր,
Եվ ամենուրեք թնդար քո անուն,—
Մի՞թե դու ևս պետք է շուռ գայիր
Եվ աղքա՜տ, թշվա՜ռ ազգըդ ատեիր…

Բայց ո՛չ… ո՛վ ազգիս քաղցրախոս երգի
Դու մի պարզ էակ ծնար այս աշխարհ.
Դու ծնար պոետ — սիրո քարոզիչ,
Դու ծնար ազգիդ անկեղծ սիրահար։
Եվ հնչեց քընարդ ազատ, համարձակ.
Նա ոգևորեց մեր սիրտն ու հոգին.
Եվ ահա՛ այսօր հարատև քեզ կյանք
Բարեմաղթում է քո ազգի որդին։

Տես նաև Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություններ
Ալեքսանդր Ծատուրյան | Բանաստեղծ Սմբատ Շահազիզյանին Ալեքսանդր Ծատուրյան | Բանաստեղծ Սմբատ Շահազիզյանին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 01, 2019 Rating: 5
Технологии Blogger.