Պարույր Սևակ | Սերունդների հերթափոխությունը

Ամեն սերունդ
Նախ և առաջ մտածում է լռության մեջ,
Իսկ երբ խոսել է սկսում՝
Բարկացնում է ավագներին
Եվ բարկացնում անկեղծորե՛ն,
Որովհետև... կրտսերը՝ մի՜շտ անհասկացող,
Իսկ ավագը... հասկացող է:
Ավա՜գ աստված,
Մի՞թե իրոք համանիշ են ու համազոր
Հասկացողն ու կասկածողը...
 
Ամեն սերունդ
Նախ և առաջ մահանում է կասկածելով:

09.XI.1965թ.

Չանախչի


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ



Պարույր Սևակ | Սերունդների հերթափոխությունը Պարույր Սևակ | Սերունդների հերթափոխությունը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:18:00 Rating: 5
Технологии Blogger.