Հայնրիխ Հայնե | Ծերուկ, ալևոր...

 Ծերուկ, ալևոր
             Կար մի թագավոր…
(Երգըս վաղուց եմ լսել, սիրելի՛ ք).
             Ուժասպառ արքան
             Կին առավ իրան,
Ծաղկի պես բացված մի ջահել աղջիկ։
             Ժիր, կապուտաչիկ
             Կար մի մանկլավիկ
Նորա մեջ մատաղ արյունն է եռում.
             Նա՜ էր փափկասուն,
             Ջահիլ թագուհուն
Սիրով, եռանդով միշտ սպասավորում։

             Վերջ տա՞մ արդյոք հին,
             Վաղուցվա երգին.
Օ՜, նա հնչում է այնպե՜ս վշտալից…
             Նոքա բոցավառ
             Սիրեցին իրար,
Եվ սպանված ընկա՞ն արքայի ձեռից։


Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյան

Տես նաև Հանրիխ Հայնե Բանաստեղծություններ

Հայնրիխ Հայնե | Ծերուկ, ալևոր... Հայնրիխ Հայնե | Ծերուկ, ալևոր... Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:41:00 Rating: 5
Технологии Blogger.