Հայնրիխ Հայնե | Կապույտ աչքերն


Կապույտ աչերն, ասես մի զույգ մանիշակ.
Փոքրիկ ձեռքերն՝ շուշանի պես, թարմ, սպիտակ.
Թշիկները շիկնած ու միշտ վարդագեղ—
               Ահա՛ ձեզ մի փունջ շքեղ։

Նա ծաղկում է, նա փայլում է—և ուրախ
Միշտ արձակում անուշ քրքիջ ու ծիծաղ,
Բայց փայլ չկա մատաղ կուսի և՛ կրծքում—
               Այնտեղ սերը չի՛ ծաղկում։


Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյան

Տես նաև Հայնրիխ Հայնե Բանաստեղծություններ
Հայնրիխ Հայնե | Կապույտ աչքերն Հայնրիխ Հայնե | Կապույտ աչքերն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 17, 2019 Rating: 5
Технологии Blogger.