Ակուտագավա Րյունոսկե | Շիլլերի գանգը


Շիլլերի աճյունը, նրա մահվանից հետո, այսինքն` 1805 թվականից գտնվում է Վայմարի մեծ հերցոգների գերեզմանատանը: Սակայն ընդամենը քսան տարի անց գերեզմանատան վերակառուցման կապակցությամբ նրա գանգն ընծայվեց Գյոթեին: Վաղեմի ընկերոջ գանգը նա դրեց իր գրասեղանի վրա եւ գրեց «Շիլլեր» վերնագրված բանաստեղծությունը: Բացի այդ, Էբերեյնը, մասնավորապես, քիչ չէ ջանացել, որպեսզի նկարի մինչեւ գոտկատեղն արված մի դիմանկար, որը կոչվում է մոտավորապես այսպես. «Շիլլերի գանգին նայող Գյոթեն»: Սակայն դա Շիլլերի գանգը չէր, այլ մեկ ուրիշ մարդու: (Շիլլերի իսկական գանգը բոլորովին վերջերս հայտնաբերեց անատոմիայի պրոֆեսոր ոմն Թյուբինգենից): Կարդալով այդ մասին՝ ես զգացի, որ դա նման է սատանի խաղի: Գյոթեն ցնցված, ինչպես պարզվեց, այլ մարդու գանգով, բավական զավեշտական տեսք է առնում: Բայց եթե դա, իրոք, Շիլլերի գանգը չէր, ապա, փաստորեն, Գյոթեի երկերի ժողովածուում պակասում է «Շիլլեր» բանաստեղծությունը:

Ակուտագավա Րյունոսկե | Շիլլերի գանգը Ակուտագավա Րյունոսկե | Շիլլերի գանգը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 12, 2020 Rating: 5
Технологии Blogger.