Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Ձին տանիքի վրա


Ես ձիով ճանապարհվեցի դեպի Ռուսաստան։
Ձմեռ էր, ձյուն էր գալիս։
Ձին հոգնեց և սկսեց սայթաքել։ Քունս տանում էր։ Քիչ էր մնում հոգնածությունից ձիուց վար ընկնեմ։ Բայց իզուր էի գիշերելու տեղ փնտրում, ճանապարհին ոչ մի գյուղ չպատահեց։
Ի՞նչ անեի։ Ստիպված էի բաց դաշտում գիշերել։
Չորս կողմը ոչ թուփ կար, ոչ ծառ։ Միայն ձյան տակից մի փոքրիկ սյուն էր ցցվել։
Երկար քնեցի, իսկ երբ զարթնեցի, տեսա, որ պառկած եմ ոչ թե դաշտում, այլ մի գյուղում, ավելի ճիշտ՝ մի փոքրիկ քաղաքում, և չորս կողմից շրջապատված եմ տներով։
Ի՞նչ է պատահել։ Ո՞ւր եմ ընկել ես։ Ինչպե՞ս կարող էին մի գիշերվա մեջ այսքան տներ բուսնել։
Իսկ ձի՞ս ինչ եղավ։
Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է պատահել։
Հանկարծ լսեցի ծանոթ խրխնջոց։ Իմ ձիու խրխնջոցն էր։
Իսկ որտե՞ղ է։
Խրխնջոցը վերևից էր լսվում։
Ես բարձրացրի գլուխս Ա ինչ...
Ձիս կախված է զանգակատան տանիքից, կապված է հենց խաչից։ Իսկույն հասկացա, թե ինչ է պատահել։
Երեկ երեկոյան այս քաղաքն իր մարդկանցով ու տներով ծածկված էր ձյունով և միայն խաչի ծայրն էր ցցված մնացել։
Ես չիմացա, որ դա խաչ է, ինձ թվաց, թե մի փոքրիկ սյուն է, որին կապեցի ձիս։ Իսկ գիշերը, երբ քնած եմ եղել, ձնհալն ընկել էր, ձյունը հալվել, և ես աննկատելի իջել եմ գետնին։
Իսկ իմ խեղճ ձին մնացել էր այնտեղ, վերևում, տանիքին։ Խաչից կախված լինելու պատճառով գետնին իջնել չէր կարողացել։
Ի՞նչ անել։
Երկար չմտածելով, ես վերցրի ատրճանակս, նշան բռնեցի, և գնդակը դիպավ ուղիղ սանձին, որովհետև ես հրաշալի հրաձիգ էի։
Սանձը կտրվեց, և ձին արագ ինձ մոտ իջավ։
Ես թռա ձիուս վրա և քամու արագությամբ առաջ սլացա։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդալ Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Ձին տանիքի վրա Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Ձին տանիքի վրա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:39:00 Rating: 5
Технологии Blogger.