Օսկար Ուայլդ | Ձկնորսը և իր հոգին

Օսկար Ուայլդ
Ամեն երեկո պատանի Ձկնորսը գալիս էր ծովափ և ուռկանը ջուրը նետում։

Երբ քամին ծովի կողմն էր փչում, նա ոչինչ չէր որսում կամ, լավագույն դեպքում, որսում էր շատ քիչ, քանի որ դա չար ու սև թևերով քամի էր, և կատաղի ալիքները նրան դեմ հանդիման էին ելնում։ Բայց երբ քամին փչում էր դեպի ափը, ձկները ծովի խորքերից վեր էին բարձրանում ու ցանցը լցվում։

Ամեն երեկո պատանի Ձկնորսը ծովափ էր գալիս ձուկ որսալու։ Մի անգամ ցանցն այնքան ծանր էր, որ նա դժվարությամբ դուրս քաշեց։ Ձկնորսը ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Երևում է, ծովում եղած բոլոր ձկները բռնել եմ կամ իմ ցանցն է ընկել ծովային տխմար մի հրեշ, որին տեսնելիս մարդիկ ապուշ կկտրեն, կամ էլ այնպիսի սարսափելի բան, որ մեր Մեծն Թագուհին անգամ կերազեր տեսնել։ Տղան կոշտ ճոպանները ձգեց ուժերի այնպիսի լարումով, որ ձեռքերի երակները երևացին, ինչպես կապույտ արծնածածկ սկահակի բծերը։ Ցանցի շրջանաձև տափակ խցաններն ավելի ու ավելի մոտ եկան, և ուռկանը, վերջապես, ջրի երես ելավ։

Բայց ցանցում ոչ ձուկ կար, ոչ հրեշ, ոչ էլ մի ուրիշ սարսափելի բան, այլ միայն փոքրիկ մի մի Ջրահարս, որ խոր քուն էր մտել։


Տես նաև Օսկար Ուայլդ Հեքիաթներ

Օսկար Ուայլդ | Ձկնորսը և իր հոգին Օսկար Ուայլդ | Ձկնորսը և իր հոգին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 25, 2022 Rating: 5
Технологии Blogger.