Հայնրիխ Հայնե | Շողշողում են անվերջ դարեր


Շողշողում են անվերջ դարեր
Պայծառ աստղեր երկնքում—
Երկրին հառած փայլուն աչեր,
Մե՛րթ խնդալից, մե՛րթ տրտում։

Եվ նոքա միշտ ջերմ, վառվռուն
Զրույց են անում իրար հետ.
Բայց չի մեկնել դեռ այդ լեզուն
Ոչ մի հըմուտ աստղագետ։

Բայց իմ սիրտը շուտ հասկացավ
Վառ աստղերի այդ բարբառ.
Ինձ քերական հանդիսացավ
Քո հայացքը բոցավառ։


Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյան

Տես նաև Հայնրիխ Հայնե Բանաստեղծություններ
Հայնրիխ Հայնե | Շողշողում են անվերջ դարեր Հայնրիխ Հայնե | Շողշողում են անվերջ դարեր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 09, 2019 Rating: 5
Технологии Blogger.