Մուշեղ Գալշոյան | Դավոն | համառոտ


Դավոն՝ պատմվածքի գլխավոր գործող անձը, սասունցի փախստական է։ Զորավար Անդրանիկի բանակում եղել է նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճն աշխարհի ու մարդկանց հետ: Դավոն արդեն մահվան եզրին է: Նրա շուրջ հավաքվում են իր համերկրացի ծերունիները, որոնց թվում է նաև նրա զինընկերը՝ Համզե Պչուկը: Ժամանակին միասին են կռվել, միասին հաղթանակներ տարել, միասին առաջնորդվել են «Ով զարկվեց՝ դավաճան է» սկզբունքով: Դա զորավար Անդրանիկի կարգախոսն էր: Անդրանիկի հետ միասին Համզե Պչուկը և Դավոն միասին կռվել են Ցիցքարի կռվում, ու Դավոն, մահվան մահճին պառկած, հիմա մտքով այնտեղ է՝ Ցիցքարի կռվում: Նա ուզում է վերադառնալ անցյալ, հայտնվել այդ օրերում ու Պչուկին ուզում է հետը տանել: Ամուր սեղմում է իր ռազմի ընկերոջ ձեռքը և հազիվհազ է խոսում:
Ոգով ու ողջ էությամբ զիվորական Դավոն նույնիսկ կյանքի վերջին րոպեներին, հիշում է ոչ թե իր երեխաներին կամ կնոջը, իր առաջին սիրուն կամ հորն ու մորը, այլ՝ Ցիցքարի հերոսական կռիվները, հիշում է Անդրանիկ փաշայի հրամանը, իր գաղտագողի պաշտպանությունը զորքի թիկունքում, հետախուզությունները և թե ինչպես էր սուրն օդում թափ տալով գոռում՝ «Ով զարկվեց՝ դավաճան է»: Նա համոզված է, որ անկախ թշնամու արձակած գնդակներից, ինքը չի զարկվելու:
Պչուկն առանց բառ լսելու հասկանում է ընկերոջը: Կնճռոտած ճակատից Պչուկը հասկացնում է, որ Դավոն երջանիկ է, որ մտովի կռվում է: Դավոն սեղմում է Պչուկի ձեռքը, իսկ հետո քիչ-քիչ թուլացնում: Արդեն հեռանում է

Մուշեղ Գալշոյան | Դավոն | համառոտ Մուշեղ Գալշոյան | Դավոն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 26, 2016 Rating: 5
Технологии Blogger.