Գրիգոր Զոհրապ | Երջանիկ մահը | համառոտ


Դոկտոր Վահանյանը սովորական բժիշկ չէ: Մարմնի հիավանդություններից բացի հետամուտ է նաև հոգու ցավերին: 60 տարեկան է: Ճերմակ մորուքով, տկարակազմ, բայց զվարթախոս: 40 տարի մահվան դեմ պայքար մղելով մտերմացել է մահվան հետ: Հեղինակը հիշում է, որ մի երեկո զրույցի ժամանակ խոսք է բացվում այն մասին, թե որն է ամենաքաղցր մահը բժշկական ու հոգեբանական տեսակետից: Հայտնված կարծիքների մեջ համաձայնություն չկա: Առողջ ու կայտառ մի աղջիկ ասում է, որ գեղեցիկ է թոթախտավորի մահը: Մի երիտասարդ ասում է, որ ռեվոլվերի գնդակը ուղեղի մեջ ամենից լավ է: Հնչում է կարծիք, որ ամենալավը ջրախեղդ լինելն է… Բայց բոլոր այս եղանակները իրենց վատ կողմերն ունեն: Դոկտորը պատմում է, որ ինքը մի անգամ է տեսել երջանիկ մահ: Տաս տարի առաջ երեկույթի է եղել: Ծանոթացել է մի 40 տարեկան կնոջ հետ, որի ամուսինը նրանից տարիքով մեծ էր, և ժամանակին հայրաբար որոշ ազատություններ է թույլ տվել նրան:  Կանայք նախանձում էին նրան և չարախոսում: Սրտի արատ ուներ և դոկտորը պատվիրել էր նրան ավելի խաղաղ և երեկույթներից զերծ կյանք վարել: Բայց այդ տիկինը ճիշտ չէր համարում փոխել կյանքի ընթացքը մեկ օր ավել ապրելու համար: Հիվանդությունը սաստկանում էր, հեղձումները հաճախանում: Երեկույթները, ընդունելությունները շարունակվում էին: Այստեղ էր նաև մի երիտասարդ, որի հանդեպ այդ տիկինը անտարբեր չէր: Երիտասարդը Եվրոպայում իրավագիտություն էր սովորել: Համալսարանի սրահներին ավելի շատ գերադասում էր կանանց ընկերակցությունը: Նրա մեջ, չնայած կյանքային վաստակի բացակայությանը, նկատվում էր անձնավստահությունը: Չարախոսները նրա և տիկնոջ միջև իսկական մի ներդաշնակություն էին նկատում: Երկուսն էլ արտասովոր էակներ էին:  Ներկաները հիացմունքով էին դիտում նրանց պարը: Հանկարծ, սայթակումի պես բան պատահեց, և տիկինը իր ողջ ծանրությամբ քիչ մնաց վայր ընկներ: Երիտասարդը մեծ ճիգով կարողացավ գրկի մեջ բռնել նրան:
-Ոտքը սահեցավ,- ասում էին:
Իրականում նվաղում էր տեղի ունեցել: Կնոջը բազմոցի վրա են տեղավորում: Սրտի կաթված էր: Կինը մահացավ այդ երիտասարդի կողքին և դա ամենաերջանիկ մահն էր: Հիվանդությունների, ցավերի մեջ չտառապեց, ծերությունը չփչացրեց նրան: Պաշտելի ու պաշտված կինը մնաց մինչև վերջի վայրկյանը ընդհանուր զմայլումով ողջունված, իր սիրած տղայի թևի վրա:

Գրիգոր Զոհրապ | Երջանիկ մահը | համառոտ Գրիգոր Զոհրապ | Երջանիկ մահը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 8:22:00 Rating: 5
Технологии Blogger.