Արիստոփանես | Ամպեր | համառոտ

Աթենքում ապրում է Ստրեպսիադես անունով մի մարդ, որն ունի որդի: Այս որդու պատճառով, որը մեծ զվարճասեր է, հայրը խրվել է մեծ պարտքերի մեջ: Հայրն անգամ քնել չի կարող և անվերջ մտածում է պարտատերերի մասին: Նա լսել է, որ Աթենքում կան իմաստուններ, որոնք կարող են կեղծիքը ներկայացնել որպես ճշմարտություն, իսկ ճշմարտությունը որպես կեղծիք:
Գնում է նրանցից այդ արվեստը սովորելու: Ահա Սոկրատեսի տունը, որի վրա գրված է՝ «Մտածարան»: Սոկրատեսի աշակերտը բացատրում է, թե ինչ նրբագույն հարցեր են քննում այստեղ: Այ, օրինակ, ոջիլը կծեց իրեն՝ աշակերտին, իսկ հետո թռավ և կծեց Սոկրատեսին: Մե՞ծ է արդյոք ոջիլի թռիչքի երկարությունը: Մարդկային ցատկը չափում են մարդկային ոտնաչափերով, իսկ ոջիլինը հարկ է չափել ոջիլի թաթիկների չափով: Վերցնում են թաթիկի չափը մոմի օգնությամբ և չափում: Կամ րինակ՝ մարմնի ո՞ր մասով է մոծակը հանում իր տզզոցը՝ բերանով, թե՞ հետույքով: Ինքը Սոկրատեսը նստած է օդում կախված զամբյուղի մեջ: Ինչո՞ւ: Որպեսզի ավելի մոտ լինի աստղերին:
Ստրեպսիադեսը հանուն աստվածների խնդրում է Սոկրատեսին սովորեցնել իրեն այնպես խոսել, որ իր լեզվի ուժով կարողանա ազատվել պարտատերերից: Սոկրատեսը բացատրում է, որ աստվածներ չկան և որ վերևում աղմկողը սոսկ ամպերն են:
Իսկ պարտատերերից ազատվելը հեշտ է: Պարզապես դատարանում հարկ է երդվել Զևսի անունով, որ պարտք չես վերցրել, և քանի որ ոչ մի Զևս էլ վաղուց չկա, քեզ ոչինչ չի լինի:
Ստրեպսիադեսը, սակայն, անկարող է յուրացնել ողջ այս իմաստնությունը և Մտածարան է ուղարկում որդուն՝ Ֆիդդիպիդեսին: Սրա առաջ բեմադրվում է Ճշմարտության և Ստի միջև բանավեճը: Որտե՞ղ է ճշմարտությունը: Աստվածների մոտ: Աստվածների, որոնց մեջ ընդունված է, որ որդին գահընկեց անի հորը: Իսկ լավ բարքերը որտե՞ղ են: Նախնիների, որոնք երկրպագել են աստվածներին: Այդ ո՞ր աստվածներին: Նրանց, որոնք ում հետ պատահի խառնակվե՞լ են:
Ֆիդդիպիդեսին ավելի համոզիչ են թվում Ստի փաստարկները: Նա հեշտությամբ յուրացնում է սոփեստական արվեստը և ազատվում է հոր բոլոր պարտատերերից: Սակայն շուտով իր արվեստը ուղղում է հենց հոր դեմ: Հին պոետների՝ Էսքիլոսի և Սիմոնիդեսի սիրահար հայրը չի ընդունում որդու հիացմունքը Եվրիպիդեսով: Նրանց վեճը վերաճում է ծեծկրտուքի և Ֆիդդիպիդեսը ծեծում է հորը: Դրանից հետո էլ դեռ սկսում է ապացուցել, որ որդին իրավունք ունի ծեծելու հորը: Ավելին, հարկ եղած դեպքում թույլատրելի է ծեծել նաև մայրերին: Ստրեպսիադեսը դիմում է ամպերին. «Ո՞ւր հասցրիք ինձ»: Ամպերը մեջբերում են Էսքիլոսի խոսքը, ըստ որի տառապանքն է իմաստնացնում մարդուն:
Ստրեպսիադեսը վերցնում է ջահը և այրում է Սոկրատեսի Մտածարանը:   
Արիստոփանես | Ամպեր | համառոտ Արիստոփանես | Ամպեր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 26, 2015 Rating: 5
Технологии Blogger.