Ֆրիդրիխ Շլայերմախեր
(համառոտ)

Փիլիսոփա, աստվածաբան, թարգմանիչ, փիլիսոփայական հերմենևտիկայի
հիմնադիր Ֆրիդրիխ Շլայերմախերի աշխատությունների թվում կարելի է առանձնացնել հետևյալները.
«Խորհրդածություն կրոնի մասին» (1799), «Մենախոսություններ» (1800), «Հավատի ուսմունք»
(1822):
1804-1828 թթ. Շլայերմախերը թարգմանում է Պլատոնի տրամախոսությունները,
գրում է առաջաբաններ և ծանոթագրություններ: Կրոնն ըստ Շլայերմախերի մարդու հարաբերությունն
է Համընդհանուրի հետ: Ամբողջը հարաբերվում է մետաֆիզիկայի և բայորականության հետ, բայց
հենց այդ կապմ էլ թյուրըմբռնումների պատճառ է դառնում, որովհետև կրոն են մուտք գործում
նրան օտար գաղափարներ: Մետաֆիզիկան հղում է գոյության տոտալության մասին պատկերացմանը:
Էթիկան գործ ունի Համընդհանուրի հետ, բայց չէ՞ որ կրոնը մտածողություն կամ բարայական
ակտիվություն չէ: «Կրոնը չի ձգտում բացատրել, թափանցել Տիեզերքի բնության մեջ, ինչը
բնորոշ է մետաֆիզիկային, չի դնում իր առաջ նպատակ կատարելագործելու ազատությունը և
մարդկային կամքը: Կրոնի էությունը ոչ թե մտածողությունն է, այլ՝ հայեցողությունը և
զգացողությունը: Լինելով պասիվ՝ այն դնում է մարդուն ամեն հարաբերության կենտրոնում
որպես ամեն գոյության պայման և ամեն կայացող հանգամանքի պատճառ… անվերջի արտահայտություն»:
Ամեն հայեցողություն ելնում է առարկայից, որն արտացոլվում է սուբյեկտի մեջ: Անվերջը,
որը հետք է թողնում մարդու մեջ, հայեցողություն է: Զգացողությունը սուբյեկտի պատասխանն
է, նրա տրամադրությունը, գիտակցության հակազդեցությունը: Հայեցողությունն ուղեկցող
զգացողությունը վկայում է անվերջից սուբյեկտի անհաղթահարելի կախվածության մասին: Կրոնական
զգացողությունը, այսպիսով, վերջավոր մարդու համընդհանուրից, որպես վերջավորից տոտալ
կախվածության ձևն է:
Ֆիխտեի «Գիտաբանության» հրապարակումից հետո ռոմանտիկները
անհրաժեշտ համարեցին վերադառնալ Պլատոնին: «Ես միշտ քննադատության հակում եմ զգացել,
որն անչափ օգտակար է ինձ… այսպես, նաև իմ Պլատոնը միջնորդ դարձավ փիլիսոփայության հին
և նոր պատկերացման միջև»:
Ժամանակակից փիլիսոփայական հերմենևտիկան իր ծնունդով պարտական
է Շլայերմախերին: Հասկացման պարզ տեխնիկա և ամենատարբեր երկերի մեկնաբանություն լինելուց
զատ վերջինը յուրացնում է հենց մեկնողական կառուցվածքը, որը բնորոշում է հասկացումն
ինքը: Նախ հարկ է հասկանալ ամբողջը, որպեսզի հասկանալի դառնան նաև մասերը: Անհրաժեշտ
է, որպեսզի տեքստը, մեկնաբանվող առարկան և մենաբանող սուբյեկտը պատկանեն միևնույն հորիզոնին,
լինեն միևնույն շրջանակի մեջ: Շլայերմախերը տալիս է առաջին տեսական պատկերացումը «հերմենևտիկական
շրջանակի» մասին: Հասկացման առարկան պիտի լինի ամբողջական, սակայն այդպիսին պիտի լինի
նաև հասկացումը, որն ընդգրկում է սուբյեկտը և օբյեկտը: Շլայերմախերը առանձնացնում է
շրջանակի երկու հիմնարար հատկություն. 1. Մեկնաբանողական գործողության ամբողջականության
անհրաժեշտ կանխիմացություն, 2. Մեկնաբանողական գործողության ամբողջականության անհրաժեշտ
պատկանելություն առավել լայն հորիզոնին:
Շլայերմախերի այս դրույթները հետագայում կզարգացնեն ու կխորացնեն
Վիլհելմ Դիլթայը, Մարտին Հայդեգգերը, Հանս Գեորգ Գադամերը և Պոլ Ռիկյորը:
Ֆրիդրիխ Շլայերմախեր համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 28, 2015
Rating:
