Յարոսլավ Հաշեկ | Քաջարի զինվոր Շվեյկի արկածները | համառոտ



Շվեյկը նախկին զինվորական է, որին զորացրել են ապուշության պատճառով: Նա տառապում է նաև ռևմատիզմից: 1914 թ. հունիսին նրան ձերբակալում են պանդոկում Ավսրո-Հունգարիայի քաղաքականության և նոր սկսված Առաջին աշխարհամարտի պատճառների մասին բարձրաձայն խորհրդածությունների համար: Հոգեբուժարանից ոստիկանատուն և նորից հոգեբուժարան տեղափոխելուց հետո Շվեյկին ազատում են, իսկ ահա պանդոկատեր Պալիվեցին դատապարտում են 10 տարվա ազատազրկման:
Շվեյկը վերադառնում է իր հին զբաղմունքին՝ գողացված շների վաճառքին: Շուտով Շվեյկին կանչում են զիվորական բուժզննման: Ապուշի վարքը, հիմար կոչերը, ծաղիկների գնումը և այլ թուլամիտ արարքները բերում են Շվեյկին սիմուլյանտների խուց, որտեղ նրանց «բուժում են» քինինով, խոնավ սավաններով և ստամոքսի լվացումներով: Ֆելդկուրատ Օտտո Կացի քարոզը լսած Շվեյկը քարոզի կեսից արտասվում է և Կացը նրան դարձնում է իր սպասավորը: Նրա գործը հարբած Կացին տուն հասցնելն է, պարտքով նրա համար գումարներ հայթայթելը և տան կահույքը վաճառելը: Շվեյկը իմանում է, որ իր ազգականուհուն՝ պանի Մյուլերին տարել են համակենտրոնացման ճամբար:
Շվեյկի և Կացի գործերը վատ չեն, մինչև որ Կացը մի օր պարտվում է թղաթախաղում և զիջում Շվեյկին պորուչիկ Լուկաշին: Սա կենդանիների և կանանց սիրահար է: Իսկ երբ Շվեյկը շուն է գողանում Լուկաշի համար, նրանց ուղարկում են 91-րդ գունդ: Պատահաբար գնացքը կանգնեցնելու համար Շվեյկին տանում են կայարանի պետի մոտ: Գնում է Բուդեյովիցե հեռացած Լուկաշի ետևից, բայց սխալ ուղղությամբ: Նրան դնում են ռուս լրտեսի տեղ և կալանավորում են: Այդուհանդերձ հասնում է Լուկաշի մոտ: Հետագայում ընդհանուր քաշքշուկի ժամանակ նա հայտնվում է ճակատ մեկնող գնացքում: Գնացքը գալիս է Բուդապեշտ, որտեղ զիվորներն իմանում են, որ Իտալիան նույնպես մտել է պատերազմի մեջ: Շվեյկը Լուկաշի համար հավ է գողանում, որի համար Լուկաշը, միևնույն է, ստիպված է լինում վճարել: Դարձյալ մոլորված Շվեյկը բախվում է լճում լողացող ռուս դասալիքին և կատակով հագնում է նրա շորերը: Այդ տեսքով էլ հայտնվում է ռազմական ոստիկանության ճիրաններում: Ուրիշ ռուսների հետ հայտնվում է գերության մեջ: Մայոր Վոլֆը համարում է նրան դավաճան և ուզում է կախաղան հանել: Տեղի է ունենում դատավարություն: Գիշերը Շվեյկն իր խցում հայտնաբերում է մայորին, որը որոշել է հարցաքննել նրան, բայց քնով էր անցել:
Շվեյկի գնդից գալիս է հաղորդագրություն նրա անհետացման մասին: Նրան բաց են թողնում և նա նորից միանում է Լուկաշին Կլիմոնտովո գյուղում:   

Տես նաև Հենրիկ Սենկևիչ Յո՞ երթաս, Էռնեստ Հեմինգուեյ Հրաժեշտ զենքին և Ֆրանց Կաֆկա Դղյակը
Յարոսլավ Հաշեկ | Քաջարի զինվոր Շվեյկի արկածները | համառոտ Յարոսլավ Հաշեկ | Քաջարի զինվոր Շվեյկի արկածները | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 30, 2015 Rating: 5
Технологии Blogger.