Հենրիկ Սենկևիչ | Յո՞ երթաս | համառոտ


Ներոն կայսեր Հռոմը: Գրող և էսթետ, Ներոնի մտերիմ Պետրոնիուսի մոտ է գալիս երիտասարդ պատրիկիուս Մարկուս Վինիկիուսը: Պատմում է, որ վիրավոր եղած ժամանակ բուժվել է ոմն Ավլուս Պլավտիուսի տանը, որտեղ սիրահարվել է սևահեր ու կապուտաչյա գեղեցկուհի Լիգիային: Ավլուսը և նրա կինը՝ Պոմպոնիան, որդեգրել են այս աղջկան: Պոմպոնիայի մասին ասում են, որ սա քրիստոնյա է: Մարկուս Վինիկիուսը սիրո խոսքերով կարողացել է գրգռել Լիգիայի մեջ պատասխան զգացմունք: Պատրաստ է ամուսնանալ աղջկա հետ: Պետրոնիուսը դասավորում է այնպես, որ Ներոնը խոստանում է աղջկան պալատ բերել և հանձնել Վինիկիուսին:
Աղջկան պալատ է ուղեկցում հաղթանդամ Ուրսուսը, որը Լիգիայի պես լիգիացի է և քրիստոնեություն է ընդունել: Ճաշկերույթի ժամանակ հարբած Վինիկիուսը սկսում է համբուրել աղջկան, սակայն վրա հասած Ուրսուսը մի կողմ է նետում նրան և փախցնում Լիգիային:
Պետրոնիուսը Վինիկիուսին ծանոթացնում է հարբեցող սրիկա հույն Քիլոնի հետ, ով խոստանում է գտնել անհետացած Լիգիային:
Հռոմ է գալիս Պետրոս Առաքյալը: Քրիստոնյաները հավաքվում են լսելու նրան: Քիլոնը այստեղ է բերում նաև Վինիկիուսին, որը փորձում է հետապնդել Լիգիային, սակայն հանդիպում է Ուրսուսի բռունցքներին:
Վինիկիուսին բուժում է քրիստոնյա Գլավկուսը. նրան խնամում է Լիգիան: Գլավկուսը ի դեմս Քիլոնի ճանաչում է իր ընտանիքը մատնած սրիկա հույնին: Սակայն Պետրոսը ներում է Քիլոնին և բաց է թողնում: Վինիկիուսը մտորում է քրիստոնյաների մեծահոգության մասին: Նրա սերը Լիգիայի նկատմամբ դառնում է ավելի խորը: Սակայն Լիգիան չի կարող ամուսնանալ գայլի սիրտ ունեցող հռոմեացու հետ: Վինիկիուսը որոշում է քրիստոնեություն ընդունել:
Այդ ընթացքում իր ներշնչանքը գրգռել ցանկացող Ներոնը երազում է մեծ հրդեհ: Երբ հրդեհը ոչնչացնում է քաղաքի կեսը՝ կայսրը և պատրիկիուսները լուր են տարածում, թե հրդեհի մեղավորները քրիստոնյաներն են:
Քրիստոնյաների դեմ հալածանքներ են սկսվում: Նրանց վայրի գազանների կեր են դարձնում մրցարենայում: Քիլոնը, որը մատնել է քրիստոնյաներին, նստած է Ներոնի կողքին: Կրակի միջից այրվող Գլավկուսը բղավում է, որ ներում է նրան: Այդժամ Քիլոնը պայծառանում է և բղավում է, որ հրդեհի հեղինակը Ներոնն է: Նրա լեզուն կտրում են և արջի բաժին են սարքում: Սակայն գազանը նրան չի մոտենում և ծերունին մահանում է վերքերից:
Վինիկիուսը ականատես է լինում, թե ինչպես է արենայում Ուրսուսը մենամարտում ցուլի հետ և փրկում Լիգիայի կյանքը: Ներոնը կյանք է շնորհում նրանց: Պետրոնիուսի տանը Լիգիան և Վինիկիուսը աղաչում են Պետրոսին լքել Հռոմը: Սակայն ճանապարհին առաքյալը տեսնում է Քրիստոսին և հարցնում է. «Ո՞ւր ես գնում, Տե´ր իմ»: Քրիստոսն ասում է, որ քանի որ առաքյալը լքել է Հռոմը, ինքը գնում է այդ քաղաքը նորից խաչվելու: Պետրոսը վերադառնում է Հռոմ: Նրան մահապատժի են ենթարկում, որը նա ընդունում է վստահությամբ, որ մաքրագործում է քաղաքը:
Լիգիան և Վինիկիուսը ապրում են Սիկիլիայում: Նրանք երջանիկ են:
Պետրոնիուսին սպառնում է վտանգ: Ներոնի բարեհաճությունը նրա նկատմամբ փոխվել է և իմանալով, որ կայսրը նրան կալանելու հրաման է ուղարկել, գրողը ինքնասպան է լինում: Մի նամակ է ուղարկում Ներոնին, որում ծաղրում է վերջինիս: Ասում է, որ ներում է կայսրի բոլոր սպանությունները և մեղքերը, սակայն չի ներում վատ բանաստեղծությունները:
Հռոմում ապստամբած լեգիոնները նոր կայսր են հռչակում Գալբային: «Ի՜նչ դերասան է մեռնում»,- խոսքերով Ներոնը ընդունում է իր ստրուկի սրի հարվածը և մահանում է:    

Տես նաև Վիկտոր Հյուգո Թշվառները
Հենրիկ Սենկևիչ | Յո՞ երթաս | համառոտ Հենրիկ Սենկևիչ | Յո՞ երթաս | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 11, 2015 Rating: 5
Технологии Blogger.