Էռնեստ Հեմինգուեյ | Հրաժեշտ զենքին | համառոտ



1915 – 1918 թթ.: Իտալաավստրիական ռազմաճակատ: Ամերիկացի Ֆրեդերիկ Հենրին իտալական սանիտարական զորքերի լեյտենանտ է: Կամավորական է: Գրոհից առաջ լռություն է: Սպաները բիլիարդ են խաղում, խմում են, հաճախում են հասարակաց տուն: Անգլիական հոսպիտալ է գալիս երիտասարդ բուժքույր Քետրին Բարկլին, որը Ֆրանսիայում կորցրել է իր փեսացուին:
Մոտենում է հարձակման ժամը: Հենրին ուշադրության նշաններ է ցույց տալիս Քետրինին: Հետո որոշում է համբուրել և ապտակ է ստանում: Ավելի ուշ աղջիկն ինքն է համբուրում Հենրիին:
Հերթական հանդիպմանը Հենրին գնում է հարբած: Բայց Քետրինն էլ չի գալիս: Հիվանդ է: Լեյտենանտը իրեն շատ մենակ ու տխուր է զգում: Մարտից առաջ Քետրինը սուրբ Անտոնիուսի պատկերով մեդալիոն է տալիս Հենրիին: Հենրին խրամատներում է: Իտալացի զինվորները հայհոյում են պատերազմը:
Գրոհը սկսվում է: Խրամատի մեջ ռումբ է ընկնում: Ոտքից վիրավոր Հենրին օգնություն է ցուցաբերում կողքին մեռնող վարորդին: Հենրիին տանում են Միլանի կենտրոնական հոսպիտալ: Նրան այցելում է քահանան, որն ասում է, որ հիմա Հենրին դժվարանում է սիրել, բայց մի օր նա կսիրի մարդուն, Աստծուն…
Հենրիի ծունկը վիրահատում են: Նրան է այցելում Քետրինը, որին նա հիմա սիրում է: Նրանք ամեն օր հանդիպում են: Համարում են իրենց կին և ամուսին: Սակայն Քետրինը չի ուզում իսկական ամուսնություն, քանզի այդ դեպքում նրանց կբաժանեն: Նրան թվում է, որ պաշտոնական ամուսնությունը կբաժանի նրանց:
Ճակատում վիճակը ծանր է: Երկու բանակներն էլ ուժասպառ են: Հենրին իմանում է Քետրինից, որ սա հղի է:
Ճակատում ամեն բան նույնն է: Հարբում են, գնում են հասարակաց տուն… Ավստրիացիները հարձակվում են: Հենրին և ընկերները մեքենայով հեռանում են: Մեքենան լռվում է ցեխի մեջ: Նրանք շարունակում են ճանապարհը ոտքով: Գերի են ընկնում իրենց իսկ իտալական ջոկատին: Նրանց ավստրիական լրտեսներ են համարում: Հենրին նետվում է գետը և այդպես փրկվում է: Նա հասկանում է, որ պատերազմը իր համար ավարտված է: Նրան բավական է կյանքում ուտելը, խմելը և քնելը Քետրինի հետ:
Հասնելով Քետրինին՝ նա զգում է, որ հասել է տուն: Սակայն պատերազմը թողել է նրա մեջ խորը հետք: Այնտեղ սպանում են բոլորին, բայց հատկապես լավերին ու բարիներին: Նա գիտի, որ եթե իրեն տեսնեն փողոցում առանց համազգեստի, կգնդակահարեն: Հյուրանոցի բարմենը զգուշացնում է, որ առավոտյան նրան կձերբակալեն: Օգնում է փախչել Շվեյցարիա:
Քետրինը և Հենրին ապրում են Մոնտրյո ավանում: Պատերազմը հեռու է: Սակայն թերթերից նրանք գիտեն, որ մարտերը դեռ շարունակվում են: Մոտենում է ծննդաբերության ժամանակը: Վերջապես մարդկանց հետ շփումը անխուսափելի է: Նրան անում են կեսարյան հատում: Երեխան ծնվում է մեռած: Մեռնում է նաև Քետրինը: Հենրին մտածում է, որ ամեն բան ավարտվում է մահով: Դու գալիս ես կյանք, իսկ հետո՝ սպանվում: Ոչ ոք չի կարողանում խուսափել կյանքից և մահից:
      
Տես նաև Էռնեստ Հեմինգուեյ Ծերունին և ծովը, Ում մահն է գուժում զանգը և Ռիչարդ Բախ Լիվինգսթոն անունով ճայը     
Էռնեստ Հեմինգուեյ | Հրաժեշտ զենքին | համառոտ Էռնեստ Հեմինգուեյ | Հրաժեշտ զենքին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:14:00 Rating: 5
Технологии Blogger.