
Խաղատանը, ունենալով գրպանում Ագուստինի ընկերներից ստացած
քաղաքական թռուցիկները, ընկնում է շրջապատման մեջ և դեմ առ դեմ հանդիպում է իր որդուն
սպանողին: Սակայն ինքնատիրապետում է ցուցաբերում և կարողանում է հեռանալ:
Գնդապետի տունը գտնվում է գրավի տակ: Ուտելու բան չկա: Արդեն
վաճառված է կարի մեքենան, որը ինչ-ինչ գումար էր թույլ տալիս վաստակել: Սակայն գնդապետը
կեր է տալիս աքլորին և համառորեն սպասում է նամակի: Սով է: Գնդապետի կինը հիվանդանում
և անկողին է ընկնում: Դեկտեմբերի ցուրտ երեկոները գնդապետին տաքացնում են մտքերը անցած
գնացած ռազմի օրերի մասին: Հույս ունի, որ հերթական մոտորանավը կբերի նամակ և լուրեր:
Նրան հույս է տալիս այն, որ մարզական մարտերն արդեն սկսվել են և նրա աքլորը լավագույնն
է: Մնում է սպասել քառասունհինգ օր: Գնդապետը համոզում է հուսահատ կնոջը: Եվ երբ կինը
հարցնում է, թե ինչ են ուտելու այդ քառասուն օրերի ընթացքում, վճռականորեն պատասխանում է. «Կեղտ»:
Տես նաև Գաբրիել Գարսիա Մարկես Հարյուր տարվա մենություն, Խուլիո Կորտասար Վիճակախաղ և Խորխե Լուիս Բորխես Բաբելոնյան գրադարան
Գաբրիել Գարսիա Մարկես | Գնդապետին ոչ ոք չի գրում | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 15, 2015
Rating:
