
Առաջին արարը ներկայացնում է թղթախաղի տեսարան: Խաղի ընթացքում
Արբենինը փրկում է իշխան Զվեզդիչի պատիվը: Իշխանը մեծ գումար է պարտվում, իսկ Արբենինը
հիշում է անցյալ օրերի իր հմուտ խաղը և միանալով խաղին, ետ է բերում գումարը: Այստեղից
հերոսները մեկնում են դիմակահանդեսի, որտեղ գտնվում է Արբենինի կինը՝ Նինան: Զվեզդիչը
սկսում է սիրալիրություններ շռայլել իրեն ազատ պահող մի կնոջ: Վերջինս Նինայի ծանոթներից
է: Իշխանը չի տեսնում նրա դեմքը: Տիկինը Զվեզդիչին ի հիշատակ տալիս է պատահաբար գտած
ապարանջանը: Ապարանջանը պատկանում է Նինային, որը կորցրել է այն: Տանը Արբենինը հայտնաբերում
է ապարանջանի կորուստը և որոշում է, որ Զվեզդիչի սիրալիրությունների հասցեատերը իր
կինն է և ինքն էլ իշխանին է տվել զարդը:
Նինան հանդիպում է բարոնուհի Շտրալի հետ: Արբենինը կարդում
է Զվեզդիչի նամակը Նինային, քանի որ վերջինս էլ կարծում է, թե իրեն թալիսման նվիրած
կինը Նինան է: Դա ավելի է գրգռում Արբենինին: Այսպես կոչված դավաճանության մասին գիտի
արդեն ողջ Պետերբուրգը: Արբենինը որոշում է սրախողխող անել Զվեզդիչին, սակայն համարելով,
որ սա թեթև պատիժ է, հանրային վիրավորանք է հասցնում նրան և անպատվում: Թղթախաղի
մեջ բազմիցս սրիկա է կոչում և անգամ ապտակում է: Բացի այդ որոշում է վրեժխնդիր լինել
կնոջից:
Պարահանդեսի ժամանակ Արբենինը կնոջ բաժակի մեջ թույն է լցնում:
Նույն օրը ննջարանում նա վիճում է Նինայի հետ: Նրան կուրացրել է վրեժը: Նա այրվում
է սիրուց, խանդից, վրեժի խառը զգացումներից և չի լսում կնոջ աղերսները: Թույնը արդեն
սկսել է գործել:
Նինան մեռնում է: Արբենինի մոտ են գալիս մի անծանոթ պարոն
և Զվեզդիչը: Երկուսն էլ ուզում են վրեժ լուծել նրանից: Նրանք բերել են բարոնուհու նամակը,
որտեղ նա ամեն բան բացատրում է և արդարացնում է Նինային: Հասկանալով, որ իր կողմից
սպանված Նինան անմեղ էր, Արբենինը խելագարվում է: Նախքան գիտակցության խավարի մեջ մտնելը,
նա մեղադրում է Աստծուն դաժանության մեջ:
Նինայի մահվան մեղավորը միայն Արբենինը չէ: Մեղավոր են նաև
Կազարինը, Շպրիխը, բարոնուհին և շատ ուրիշներ, որոնք գիտեին Նինայի անմեղության մասին,
սակայն լռում էին և անգամ յուղ ավելացնում կրակին:
Տես նաև Միխայիլ Լերմոնտով Մեր Ժամանակի հերոսը, Մծիրի, Դևը և Ալեքսանդր Գրիբոյեդով Խելքից պատուհաս
Միխայիլ Լերմոնտով | Դիմակահանդես | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 16, 2015
Rating:
