Ավագ Էդդա | համառոտ


Հյումիրի երգը
Աստվածները որսից տուն են վերադառնում և որոշում են խրախճանք կազմակերպել, սակայն չունեն մեծ կաթսա: Թյուր աստվածը խորհուրդ է տալիս Օդինի որդուն՝ Թորին, Արևելքում ապրող իմաստուն Հյումիրից  վերցնել նրա կաթսան:
Թյուրը և Թորը գնում են Հյումիրի մոտ: Սեղան են նստում նրա հետ, միասին ձկնորսության են գնում: Թորը որսում է մեծ վիշապ, իսկ Հյումիրը՝ երկու կետաձուկ: Հյումիրը ցանկանալով ստուգել Թորի ուժը, պատվիրում է նրան կոտրել իր գավաթը: Թորը կարողանում է կոտրել այն՝ հարվածելով հենց Հյումիրի գլխին, քանզի միայն նրա գանգն է առավել ամուր գավաթից: Հյումիրը համաձայն է տալ կաթսան, բայց խնդրողները իրենք պիտի տեղ հասցնեն կաթսան և ոչ ոքի օգնությանը չդիմեն: Թորը գլխին է դնում կաթսան և գնում է: Ճանապարհին Թյուրը և Թորը տեսնում են, որ նրանց ետևից է շարժվում Հյումիրի զորքը: Թորը բոլորին կոտորում է: Դրանից հետո աստվածները կարողանում են ուզածին չափ գարեջուր պատրաստել և խմել:

Երգ Թրյումի մասին
Թորը զարթնում է քնից և տեսնում է, որ իր մահակ Մյոլինինիրը կորել է: Ասում է այդ մասին Լոկիին: Լոկին վերցնում է Ֆրեյայի փետուրե հանդերձանքը և աստվածների երկրից թռչում է հսկաների երկիրը: Պարզվում է Թրյում հսկան է վերցրել մահակը: Ետ կվերադարձնի պայմանով, որ իրեն կնության տան Ֆրեյային: Սակայն Ֆրեյան կտրականապես հրաժարվում է: Աստվածները թինգ են գումարում և որոշում են Թորին զուգել-զարդարել որպես հարսնացուի:
Հարսանիքի ժամանակ Թրյումը մոտենում է Թորին, որպեսզի համբուրի, սակայն բարձրացնելով քողը տեսնում է, որ հարսնացուի աչքերից կրակ է թափվում: Նրան ասում են, որ հարսնացուն չի քնել 8 օր և հոգնել է: Հրամայում է բերել մահակը և դնել իր հարսնացուի ծնկներին: Այդ ժամանակ Թորը վերցնում է իր մահակը և վերացնում է հսկաների ողջ ցեղը:

Երգ Վյոլունդի մասին
Նիդուդն ունի 2 որդի և մի դուստր, որի անունն է Բեդվիլդ: Երկրում ապրում են նաև 3 երբայրներ՝ Սլագֆրիդը, Էգիլը և Վյոլունդը: Կնության են վերցնում վալկիրիաների: Ապրում են 7 տարի երջանիկ: Հետո վալկիրիաները մեկնում են կռվի և չեն վերադառնում: Եղբայրները մեկնում են նրանց ետևից: Միայն Վյոլունդն է մնում տանը: Նիդուդն իմանում է, որ Վյոլունդը տանն է և զորք է ուղարկում: Կապկպում են քնած Վյոլունդին: Նիդուդը վերցնում է նրա թուրը, իսկ զինվորներին հրամայում է կտրել Վյոլունդի ոտքերի ջլերը և թողնել հեռավոր կղզում: Սակայն այստեղ են գալիս Նիդուդի 2 որդիները: Վյոլունդը կարողանում է սպանել նրանց, կտրել գլուխները, գավաթներ սարքել և ուղարկել իրենց հորը: Հետո պատվազրկում է իր մոտ եկած Բեդվիլդին և հեռանում է:

Հելգիի՝ Հուդինգի սպանողի մասին
Սիգմունդի որդու անունը Հելգի է: Նրա դաստիարակն է Հագալը: Սիգմունդի թշնամին է Հունդինգը: Հունդինգի մարդիկ գալիս են Հագալի մոտ և փնտրում են Հելգիին: Սա աղջիկ է ձևանում և սկսում է ցորեն աղալ: Քանի դեռ Հունդինգի զինվորները փնտրում են իրեն, Հելգին կարողանում է թափանցել Հունդինգի նավը և սպանել նրան: Այդ օրից նա կոչվում է Հունդինգի սպանող: Այնուհետև նա սպանում է նաև Հունդինգի որդիներին և միանում է Հյոգնիի դստեր՝ Սիգրունի հետ: Նրանք ունենում են զավակներ, սակայն Սիգրունի եղբայրը՝ Դագը, որի հորը Հելգին սպանել է, նիզակ է խնդրում Օդին աստծուց և դրանով սպանում է Հելգիին: Հելգին գնում է Վալհալլա, որտեղ Օդինը նրան առաջարկում է կառավարել իր հետ հավասար:

Գրիպիրի մարգարեությունը
Գրիպիրի՝ ամենաիմաստուն մարդու մոտ գալիս է Սիգուրդը և հարցնում է իր ճակատագրի մասին: Գրիպիրն ասում է, որ Սիգուրդը լինելու է հզոր: Նախ կլուծի հոր վրեժը և կհաղթի Հունդինգին: Այնուհետև կհաղթի նաև գաճաճ Ռեգինին: Ի դժբախտություն կհանդիպի գեղեցիկ կույսին: Այդ կույսի անունն է Բրյունհիլդ: Սակայն նենգ Գրիմհիլդը կամուսնացնի Սիգուրդին Գուդրունի՝ Գրիմհիլդի և Գունարի դստեր հետ: Սիգուրդին վիճակված է հարսնախոսության գնալ և խնդրել Բրյունհիլդին Գունարի համար: Սիգուրդը և Գունարը կփոխվեն տեղերով, իսկ հետո, երբ գա հարսանիքի օրը, և երբ Սիգուրդը կամուսնանա Գուդրունի, իսկ Գունարը՝ Բրյունհիլդի հետ և նրանք նորից կվերադառնան յուրաքանչյուրն իր տեղը, նրանց հոգիները կմնան նախկին տեղում: Սիգուրդը և Գուդրունը կապրեն երջանիկ, իսկ Բրյունհիլդին ամուսնությունը կթվա դառը և նա վրեժ կծրագրի: Գունարի եղբայրները կսպանեն Սիգուրդին: Մեղավորը կլինի նենգ Գրիմհիլդը:

Գրիպիրն ասում է, որ կյանքում Սիգուրդը չի լինի երջանիկ, սակայն աշխարհում չի լինի նրան հավասար դյուցազն: Սիգուրդը շնորհակալ է նրան: Նա համոզված է, որ եթե Գրիպիրը կարողանար, ապա ավելի բարի բախտ կգուշակեր իրեն: 

Ավագ Էդդա | համառոտ Ավագ Էդդա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 23, 2015 Rating: 5
Технологии Blogger.