Օսկար Ուայլդ | Եսասեր հսկան


Ամեն օր երեխաները դպրոցից վերադառնալիս մտնում են Հսկայի այգին ու խաղում։ Դա մեծ ու չքնաղ այգի էր՝ ծածկված փափուկ, կանաչ խոտով։ Թռչունները նստում էին ծառերին և երգում այնպես անուշ, որ երեխաները թողնում էին խաղն ու լսում։ 
Սակայն մի օր հսկան, որը յոթ տարի մնացել էր Կորնուել մարդակերի մոտ, մի օր վերադառնում է։ Նա վռնդում է այգուց խաղացող երեխաներին, այգու շուրջը բարձր պարիսպ է շինում ու մի ցուցատախտակ կախում. ՕՐԻՆԱԶԱՆՑՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ:
Խեղճ երեխաներն այլևս խաղալու տեղ չունեն։ Փորձում են խաղալ ճանապարհի վրա, բայց ճանապարհը փոշոտ է և նրանց դուր չի գալիս։ Դասերից հետո միշտ թափառում են բարձր պարսպի շուրջը և խոսում չքնաղ այգու մասին։
- Ի՜նչ երջանիկ էինք այնտեղ,– ասում են միմյանց։ 
Հետո գալիս է Գարունը։ Ողջ գյուղում բացվում են ծաղիկները, գալիս են թռչունները։ Միայն եսասեր Հսկայի այգում դեռ ձմեռ է։ Թռչունները չեն ուզում երգել, որովհետև երեխաներ չկան, իսկ ծառերը կարծես մոռացել են ծաղկել։
- Գարունը մոռացե՛լ է այս այգին,– բացականչում են նրանք,– ուրեմն՝ մենք այստեղ կապրենք ո՜ղջ տարին։
Ձյունը ծածկում է խոտը։
- Չեմ հասկանում, թե ինչու է Գարունն այսքան ուշանում,– ասում է եսասեր Հսկան և, նստելով լուսամուտի դիմաց, նայում է ցուրտ ու ճերմակ այգուն։  Հուսով եմ՝ եղանակը կփոխվի։
Բայց Գարունը չի գալիս: Չի գալիս նաև Ամառը։ Աշունը ոսկե պտուղներ է պարգևում բոլոր այգիներին, իսկ Հսկայի այգուն՝ և ո՛չ մի հատիկ։
Նա չափազանց եսասեր է,– ասում է Աշունը։
Մի առավոտ էլ Հսկան, անկողնում արթուն պառկած, հաճելի երաժշտություն է լսում։ Փոքրիկ կանեփահավ է երգում լուսամուտի տակ։ Կարկուտը դադարում է, Հյուսիսային Քամին կտրում է ոռնոցը: Պատնեշի փոքրիկ ճեղքից երեխաները ներս են սողոսկել և նստել ծառերի ճյուղերին։ Յուրաքանչյուր ծառի մի երեխա է նստած։ Իսկ ծառերն այնքան ուրախ են երեխաների վերադարձին, որ ծաղկել են։ Միայն մի տեղ է դեռ Ձմեռ՝ այգու ամենահեռու անկյունում, որտեղ կանգնած է մի մանչուկ։ Նա այնքան փոքր է, որ ձեռքը չի հասնում ծառի ճյուղերին, պտտվում է ծառի շուրջը և դառնորեն լալիս։ Եվ Հսկայի սիրտը փափկում է։
Նա դուրս է գալիս այգի։ Երեխաները նրան տեսնելով՝ փախչում են և այգում նորից Ձմեռ է սկսվում։ Միայն փոքրիկ տղան է մնում, որովհետև աչքերը լի են արցունքներով և չի տեսնում Հսկային։ Հսկան հետևից մոտենալով բարձրացնում է նրան ծառի վրա։ Ծառն անմիջպես բացում է ծաղիկները, թռչունները գալիս են ու սկսում ճռվողել, իսկ մանչուկը գրկում է Հսկային ու համբուրում։ Վերադառնում են նաև մյուս երեխաները: Հսկան քանդում է պատնեշը և նրանք խաղում են ամբողջ օրը։
- Իսկ ո՞ւր է ձեր փոքրիկ ընկերը,– հարցնում է Հսկան,– որին ծառը բարձրացրեցի:
- Չգիտե՛նք,– պատասխանում են երեխաները,– գնացել է։
Ամեն օր, դասերից հետո երեխաները գալիս են այգի ու խաղում Հսկայի հետ։ Բայց փոքրիկ տղան, որին Հսկան սիրել էր, չի գալիս: Անցնում են տարիներ: Հսկան այլևս չի կարողանում խաղալ, այլ, բազկաթոռում նստած նայում է խաղացող երեխաներին ու զմայլվում պարտեզով։
Ձմռան մի առավոտ զարմանալի բան է տեսնում այգում: Այգու վերջում մի ծառ ամբողջովին փթթել է։ Ճյուղերը զուտ ոսկուց են, կախված պտուղները՝ արծաթից, իսկ ծառի տակ կանգնած է նույն մանչուկը, որին այնքան շատ էր սիրել ինքը։ Հսկան մոտենում է մանկանը։ Եվ երբ արդեն երեխայի մոտ էր, դեմքը զայրույթից կարմրում է.
- Ո՞վ է համարձակվել վիրավորել քեզ։  Քանզի մանկան ափերի մեջ երկու մեխերի դրոշմներ կային: Մեխերի դրոշմներ կային նաև նրա փոքրիկ ոտքերի վրա։  Ո՞վ է համարձակվել վիրավորել քեզ,– գոռում է Հսկան,– ասա՛, գնամ վերցնեմ մեծ թուրս և սպանեմ նրան։
- Ո՛չ պատասխանում է մանուկը,– սրանք Սիրո վերքեր են։
- Ո՞վ ես դու,– հարցրեց Հսկան և, համակված տարօրինակ սարսափով, ծնկի է իջնում մանկան առաջ։
- Մի անգամ ինձ թողեցիր՝ քո պարտեզում խաղամ,-պատասխանում է մանուկը,- այսօր էլ դու պետք է գաս ինձ հետ իմ այգին, որը Դրախտն է։
Այդ օրը՝ իրիկնադեմին, երեխաները Հսկային գտնում են ծառի տակ մեռած, նա ամբողջովին ծածկված էր ճերմակ ծաղիկներով։

Տես նաև Աստղամանուկը, Երջանիկ արքայազնը և Սոխակն ու վարդը
 
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Օսկար Ուայլդ | Եսասեր հսկան Օսկար Ուայլդ | Եսասեր հսկան Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 17, 2016 Rating: 5
Технологии Blogger.