Պարույր Սևակ | Արթնացնող ժամացույց


Եվ, վերջ ի վերջո, ես ի՞նչ եմ, գիտե՞ք։

Ես արթնացընող մի ժամացույց եմ՝
Ըստ ձե՛ր ցանկության,
Ձե՛ր ձեռքով լարված։
Ու երբ պետք է ձեզ՝
Սրտաճաք ճիչով
Արթնացնում եմ ձեզ,
Որ քնով չընկնեք։

Եվ հաճախ,
Իբրև շնորհակալիք,
Գլխիս եք բամփում,
Որ ձայնըս կտրեմ...

19.IV.1959թ.         
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Արթնացնող ժամացույց Պարույր Սևակ | Արթնացնող ժամացույց Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 29, 2017 Rating: 5
Технологии Blogger.